|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիան հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում նոր մեթոդներ է կիրառում՝ դրամական պարգև կտրամադրի Քրդական բանվորական կուսակցության անդամների հայտնաբերմանը և ձերբակալմանը օժանդակողներին:
Թուրքական Sabah-ը, հղում անելով անհայտ աղբյուրների, գրում է, որ ՔԲԿ-ի շարքային անդամների ձերբակալմանն օժանդակողները կստանան 200.000 թուրքական լիրա (մոտ 68.000 ԱՄՆ դոլար), իսկ ղեկավարներից յուրաքանչյուրի հայտնաբերման դիմաց` 4 միլիոն թուրքական լիրա (մոտ 1.360.000 ԱՄՆ դոլար):
Կայքի հաղորդմամբ՝ պարգևագումարի մասին վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Կառավարության ներկացրած` «որոնվող» ղեկավարների թվում է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի եղբայրը՝ Նուրեթթին Դեմիրթաշը: