Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները խոչընդոտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար և հանգեցրել են կալանքի տակ պահվող շատ գրոհայինների ազատ արձակման. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պենտանգոնի ղեկավար Մարկ Էսպերին:
«Չնայած ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից առարկություններին և բազմաթիվ նախազգուշացումներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման հրաման է տվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փախստականների, անվտանգության մակարդակի նվազման և ամերիկացի զինվորականների համար լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծել»,- մանրամասնել է նա:
Ըստ Էսպերի՝ «այդ անթույլատրելի ներխուժումը հանգեցրել է ԻՊ-ի շատ վտանգավոր բանտարկյալների ազատ արձակմանը»:
Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ բարձր մակարդակի է հասել:
«Կա նաև սպառնալիք, որ մենք կներքաշվենք ավելի ծավալուն հակամարտության մեջ»,- մտահոգվել է Էսպերը և հավելել, որ այդ պատճառով Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը նախագահի հրամանով իրականացնում է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զինվորականների դուրսբերում:
«Թուրքիայի միակողմանի գործողություններն ավելորդ էին և անտրամաբանական»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ Թուրքիան պատասխանատու է ռազմական գործողությունների բոլոր հետևանքների, ներառյալ՝ ԻՊ-ի հնարավոր վերածննդի, հնարավոր ռազմական հանցագործությունների և աճող հումանիտար ճգնաժամի համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: