|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Միացյալ Նահանգները դուրս է բերել իր զորքն Աֆղանստանի Բագրամ ավիաբազայից: Մայրաքաղաք Քաբուլին մոտ գտնվող այս ավիաբազան ամերիկյան ուժերի տեղակայման հիմնական վայրն էր՝ Աֆղանստանում Նահանգների ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, վերջին 20 տարիների ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ամերիկյան զորքն ամբողջովին դուրս կբերվի Աֆղանստանից մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ Նահանգներում 2001 թվականին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների տարելիցի օրը:
Վաշինգտոնն Աֆղանստանում կթողնի 650 զինծառայող՝ դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: Բագրամից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը դրական քայլ է որակել «Թալիբան» շարժումը՝ նշելով, որ Աֆղանստանն ավելի կմոտենա կայունությանն ու խաղաղությանը, երբ օտարերկրյա բոլոր ուժերը դուրս բերվեն երկրի տարածքից: