Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից տրամադրված 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Մարդասիրական օգնության բյուրոյի միջոցով: Այս ներդրումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին հնարավորություն կտա անհրաժեշտ պարենային օգնություն տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած փախստականներին:
ԱՄՆ կառավարության առատաձեռն աջակցությամբ՝ ՊՀԾ-ն նախատեսում է օգնություն տրամադրել մոտ 20,500 մարդու, որոնք ապաստան են գտել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Այս մարզերը հյուրընկալում են Երևանից դուրս ամենաշատ փախստականներին:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը այս արտակարգ իրավիճակում ցուցաբերած աջակցության համար։ Այս նվիրատվությունն աջակցում է մեր՝ Հայաստանում բնակվող հազարավոր փախստականների բարեկեցությունն ապահովելու ջանքերին՝ երաշխավորելով սննդի ամենօրյա հասանելիություն նրաց համար», - նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն:
Որպես արտակարգ իրավիճակի արձագանքման մաս, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում պարենային փաթեթներ կտրամադրի 20,000 փախստականների՝ իրենց սննդային կարիքները հոգալու համար ՝ նպաստելով կենսապայմանների բարելավմանը: Բացի այդ, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում ամեն օր երեք տաք սնունդ կտրամադրի ևս 500 փախստականների՝ ընդհանուր առմամբ տրամադրելով 135,000 տաք սնունդ: ՊՀԾ-ն կօգնի տաք սնունդը բաժանել շարժական խոհանոցների, դպրոցական ճաշարանների և տարեց բնակիչների համար նախատեսված հատուկ հարմարեցված վայրերի միջոցով:
«Գալիք ձմռանը հրատապ օգնություն ցուցաբերելիս կարևոր է պլանավորել աջակցության հաջորդ փուլը: Սա ներառում է անհապաղ օգնությունից դեպի այնպիսի ռազմավարության անցում կատարելը, որը կայունացնում են կյանքը և խթանում սոցիալական համերաշխությանը», - ավելացրել է Սկաուն:
Ի հավելումն պարենային անհապաղ օգնության, ՊՀԾ-ն, այս ներդրմամբ, կիրականացնի Պարենային ապահովության և խոցելիության գնահատում՝ ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը և դրա ընդհանուր արձագանքման պլանավորմանն աջակցելու նպատակով: Համապարփակ վերլուծությունը կներառի բոլոր տարածաշրջանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն տարածքներին, որտեղ բնակություն են հաստատել փախստականները:
ՊՀԾ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը մի շարք նախաձեռնությունների միջոցով, այդ թվում՝ շտապ պարենային օգնություն և դրամական փոխանցումներ, ճիշտ սնուցմամբ աջակցություն և դիմակայունության ամրապնդում: