Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Միացյալ Նահանգները վերջերս հրապարակել է «Չինաստանի ռազմական եւ անվտանգության զարգացման զեկույցը»։ Զեկույցում ասվում է, որ Պեկինը զարգացնում է ռազմական հնարավորությունները միջուկային զենքի, տիեզերքի, կիբեր եւ այլ ոլորտներում ավելի արագ տեմպերով, քան ԱՄՆ-ն էր նախկինում գնահատել:
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ զեկույցն անտեսում է փաստերը, շինծու է ու անհիմն։ «Միացյալ Նահանգները պատերազմից կախվածություն ունի եւ քաոսի աղբյուր է: Այդ երկիրը գոյություն ունի արդեն 240 տարի եւ միայն 16 տարի չի պատերազմել։ Նրանք կառուցել են 800 ռազմաբազա ամբողջ աշխարհում: Ուր էլ եղել է ԱՄՆ ռազմական միջամտությունը, բնակչությունը հայտնվել է անելանելի վիճակում» ,-ասել է Ու Ցիանը։
Շարունակելով խոսքը՝ Ու Ցիանն ընդգծել է, որ Չինաստանը հավատարիմ է խաղաղ զարգացման ուղուն, նաեւ նշել, որ Պեկինը միշտ պաշտպանական քաղաքականություն է վարում։
Խոսնակն ասել է, որ Չինաստանը երբեք չի հալածել փոքր երկրներին եւ հույսը չի դրել ուժեղ երկրների վրա։ Մինչդեռ Ամերիկան, Ու Ցիանի խոսքով՝ ավելի քան 800 արտասահմանյան ռազմակայաններ է հիմնել աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ Աֆղանստանից մինչեւ Իրաք, Սիրիայից մինչեւ Լիբիա, որտեղ էլ որ ամերիկյան ռազմական մեքենան տեղակայվի, մարդիկ դժվարությունների մեջ են հայտնվում:
Ու Ցիանն հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել սպառված ուրանի եւ կասետային ռումբեր, ավիակիրներն ուղարկել է Միջերկրական ծով, իր զենք ու զինամթերքն էլ Իսրայել։ «Արդյո՞ք սա է այն ավետը, որ բերում են այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպաններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» ,-ասել է նա: