|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:
Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ավելի քան ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության եւ սոցիալ-ատնտեսական տագնապին:
Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Արցախի ներկա մտահոգիչ կացությանը և առաջարկել դեսպանին, որ Միացյալ Նահանգները կատարեն անհրաժեշտ օժանդակությունը Բերձորի միջանցքը (Լաչինի միջանցք) վերաբացելու աշխատանքների գծով՝ մղված մարդասիրական մտահոգությամբ: