Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պեկին- Միացյալ Նահանգների Պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը, ով 5-օրյա այցով Պեկին է ժամանելու կիրակի օրը, պաշտոնապես վերականգնելու է ռազմական փոխանակումները, որոնք կրճատվել էին մեկ տարի առաջ Պեկինի կողմից Միացյալ Նահանգների Թայվանին զենք վաճառելու պատճառով: Նրա այցը նախկին պաշտպանության քարտուղար Վիլյամ Քոհենից հետո առաջինն է Չինաստան՝ սկսած 2000թ.:
Անցյալ տարի Չինաստանի ռազմական հզորությունն աճել է, հատկապես ծովում: Անհանգստացած Ասիական հարևանները դիմել են Միացյալ Նահանգներին:
Չինաստանն ասում է որ դա սպառնալիք չէ և որ իր ռազմական ուժը բխում է զուտ պաշտպանական նպատակներից:
Ռազմական կապերը Միացյալ Նահանգների հետ վերսկսվեցին հոկտեմբերին, և Գեյթսի հրավերը ազդանշան է հաշտվողական մոտեցման, ավելին՝ Չինաստանի պաշտոնյաները փորձում են ապահովել նախագահ Հու Ջինթաոյի այցելությունը Վաշինգտոն այս ամսվա վերջին :
Գեյթսին անհանգստացնում է Չինաստանում 2.3մլն. զորքի առկայությունը նաև այն , որ Չինաստանը պարբերաբար ավելացնում է ռազմական ծախսերը այն հասցնելով արդեն 76.3 միլիարդ դոլարի, որ արդյունքում աշխարհում երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն Միացյալ Նահանգներից հետո;
Նման մեծ բյուջեի առկայությունը թույլ է տվել Չինաստանին զարգացնելու նոր տեխնոլոգիաների ոլորտը՝ ինչպիսին է J-20 ռեակտիվ ինքնաթիռը: