Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հունիսի կեսերին ԱՄՆ հետախուզական ծառայությունները զգուշացրել են Սպիտակ տանը, որ Եվգենի Պրիգոժինը ապստամբություն է նախապատրաստում՝ գրում է Washington Post-ը։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ հետախուզությունը «բավարար ազդանշաններ» է ստացել, որոնք վկայում էին ապստամբության նախապատրաստման մասին, բայց Պրիգոժինի հստակ ծրագրերն ու կոնկրետ ժամկետները նրան հայտնի չէին։
The New York Times-ն իր հերթին հավելում է, որ ԱՄՆ պաշտոնյաները որոշել են չհրապարակել այդ տվյալները, քանի որ մտավախություն ունեին, որ Մոսկվան իրենց կմեղադրի պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Բացի այդ, թերթը նշում է, որ նրանք չեն ցանկացել օգնել Ռուսաստանի իշխանություններին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ի գիշերը Եվգենի Պրիգոժինի հրամանատարությամբ գործող «Վագներ»-ի մասնավոր ռազմական ընկերության ուժերը գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը, հետո շարժվել են Մոսկվա: Իրավիճակը հարթվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդության շնորհիվ: