|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Միացյալ Նահանգները կպահպանի ռազմական ներկայությունը Եվրոպայում, նույնիսկ եթե ուշադրությունը կենտրոնացնի հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Դրա մասին նա հայտարարել է Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում։
Դոնալդ Թրամփը «չի խաթարել» Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության երաշխիքը, շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
« Միացյալ Նահանգների` ՆԱՏՕ-ից դուրս գալու կամ Եվրոպայից դուրս գալու հարցը օրակարգում չկա, Միացյալ Նահանգներն այստեղ է»,- ընդգծել է Ռյուտեն։
«Նրանք ավելի շատ կենտրոնացած կլինեն Ասիայի վրա, ուստի ժամանակի ընթացքում դա կարող է նշանակել, որ ստիպված կլինեն փոխել հավասարակշությունը: Բայց Եվրոպայում կա և կմնա Միացյալ Նահանգների միջուկային և սովորական ներկայությունը», - համոզված է նա:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ եթե անգամ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը նվազի, դա տեղի կունենա «առանց անակնկալների ոգով»։
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր երկրորդ ընտրվելուց առաջ և հետո Դոնալդ Թրամփը բազմիցս բողոքել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից և նույնիսկ առաջարկել, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել նրանց պաշտպանելուց, եթե պաշտպանական ծախսերը բավարար չլինեն: