|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 3-ին Սոչի քաղաքում տեղի կունենա ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, բանսիրական գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի՝ 2019 թ. հրատարակած «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:
Գրքում հեղինակը քննության է ենթարկում XIII-XVII դարերում Համշենի գավառում և հոգևոր այլ կենտրոններում համշենցի գրիչների ընդօրինակած ձեռագրերի հիշատակարանները: Այս աղբյուրներում տեղ գտած բացառիկ փաստերն ու վկայությունները հնարավորություն են ընձեռում որոշակի պատկերացում կազմելու XIII-XVII դարերում գավառի քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի, բնակչության զբաղմունքի, լեզվական վիճակի, ժողովրդական հավատալիքների մասին:
Ռուսերեն գրքում առաջին անգամ հրատարակվել է նաև Համշենի XV-XVII դարերի բնակավայրերի քարտեզը:
Սույն հետազոտությունը իրականցվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտության կոմիտեի թեմաների շրջանակներում: