Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի «Մեռած ողջեր» շարքի 7-րդ հատորի, «Ճակատագրի քրմուհին», «Բարերար մարդը, հայը» գրքերի շնորհանդեսը։
Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, նկարիչ Արևշատ Ավագյանն իր խոսքում նշեց, որ քիչ են այն ազգերը, որոնք պատմական մեծ ժամանակաշրջան անցնելով, չձուլվելով օտար ազգիներին՝ պահել և պահպանել են իրենց մշակույթը.
-Մենք այն ազգն ենք, ով պահպանում է իր ազգային դիմագիծը: Ցանկանում եմ տեսնել հայի համախմբման, միասնական ուժի հաղթանակը: Որպես հրապարակախոս՝ Ռուզան Ասատրյանն այն գրողներից է, ով մշտապես ակտիվ գործունեություն է ծավալում և՛ քաղաքական, և ՛ հասարակական, և ՛ մշակութային ասպարեզում, նաև՝ զինվորական կյանքում, նրա ստեղծագործությունները հայ մնալու, ինքնության պահպանման և պայքարի մասին են,-նշեց Արևշատ Ավագյանը։
Ըստ Շուշիի Մուրացանի անվան դպրոցի նախկին տնօրեն Նազիկ Նալբանդյանի՝ կան մարդիկ, որոնց կյանքն ու ցուցաբերած աշխատանքները բխում են ազգային ակունքներից բխող հայրենասիրությունից, և դա որպես օրինակ ունենալու անհրաժեշտություն կա բոլոր ժամանակներում.
-Այդպիսի անհատներից է գրող Ռուզան Ասատրյանը, և, ինչպես նանշում է իր «Լռության ձայնը» ստեղծագործությունում, այսօր էլ մեր հայրենիքը հրդեհվել է աշխարհի խաղից, և բազում քաջեր հայրենյաց սիրուց այլևս ետ չեն դարձել հայոց լեռներից, 1989 թվականի գրվածն այսօր էլ, ցավոք, արդիական է։Հայրենիքին անմնացորդ ծառայող է նա, և երանի թե մի օր մեր հայրենիքը է լի ամբողջական լինի,-ասաց Նազիկ Նալբանդյանը։
«Ճակատագրի քրմուհին» գրքի հերոսուհու նախատիպը հայն է, կերպարը՝ հայ կինը, իսկ «Բարերար մարդը, հայը» գրքի հերոսն իրական կերպար է. գիրքը պատմում է բարերար Վարդան Հայրապետյանի մասին, ով խոնարհված և ավերված եկեղեցիներ է վերակառուցել։ Միջոցառմանը ներկա բարերարն իր խոսքում նշեց, որ, լինելով օտարերկրում, հայի տունը իր համարՀայաստանն է.
-Ես ինձ համարում եմ իմ ժողովրդի մասնիկը.ուր էլ լինես պիտի չմոռանաս, որ հայ ես, պիտի ապրես ու պայքարես, հույսը, որ կորսված հայրենքը պիտի վերադառնա, երբեք պիտի չմարի,-իր խոսքում նշեց նա։
Ռուզան Ասատրյանը, սակայն, կարծում է, որ իրեն ուղված բազում շնորհակալություններն ու գովեստի խոսքերը պետք չէ շռայլել.
-Ես իմ պարտքն եմ համարում ծառայել ժողովրդիս, մեր երկիրը ծանր ժամանակաշրջան ապրեց վերջին հինգ տարիների ընթացքում, բայց մենք չկորցրինք մեզ և դրա իրավունքն էլ չունենք. հուսահատությունը կլինի մեր վերջին կետը, հարկավոր է ամուր պահել հայրենիքի սահմանները, որովհետև հայրենիքը սկսվում է սահմանից,- իր խոսքում նշեց գրողը։
Նրա պատգամն է նոր սերնդին՝ չդադարել պայքարել, քանզի միայն պայքարով է հնարավոր ունենալ հզոր հայրենիք և ամուր պահել այն։
Անժելա Սեդրակյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս