կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 14:03
Քաղաքական

«Կներեք, այստեղ ոնց որ թե, ըստ Վիտալի Բալասանյանի, մենք բանակ չենք ունեցել». Անդրանիկ Քոչարյանի պատասխանը՝ Վիտալի Բալասանյանին

«Կներեք, այստեղ ոնց որ թե, ըստ Վիտալի Բալասանյանի, մենք բանակ չենք ունեցել». Անդրանիկ Քոչարյանի պատասխանը՝ Վիտալի Բալասանյանին

«Վիտալի Բալասանյանի ասուլիսներին շատ ուշադրություն մի դարձրեք, մարդն արեց ինչ-որ հարցադրումներ, ինչ-որ շեշտադրումներ: Ամեն օր մեր երկրի կյանքը ոնց որ թե պտտվում է Վիտալի Բալասանյանի հնչեցրած անհեթեթ օրակարգի շուրջ»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին: Բալասանյանին հետաքրքրում էր՝ կանչելո՞ւ են իրեն ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, թե՞ ոչ: Քոչարյանն ասաց.

«Չենք կանչելու միայն այն պարզ պատճառով, որ Վիտալի Բալասանյանը ապրիլյան դեպքերի ժամանակ որեւէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետեւ ինքը չի գտնվել զինված ուժերի կառավարման համակարգում: Ինքը զորացրված է եղել վաղուց, եւ իր պաշտոնավարումը հետագայում է ստացել՝ ապրիլյան դեպքերից հետո: Այնպես որ, այն, ինչ ներկայացվում էր, բոլորն են գնացել՝ աջակցելու մեր առաջնագծի զինվորներին, նաեւ Վիտալի Բալասանյանը , նաեւ ազատամարտի մասնակից, արդեն տարիքն իրենց վրա եղած բազմաթիվ մարդիկ եւ որեւէ մեկը դրանից չի դարձրել հերոսապատման ինչ-որ նոր դրվագներ: Վիտալի Բալասանյանը նկարագրել էր մի դրվագ, որտեղ նա, ըստ էության, իմ պատկերացմամբ, քանի որ ես բանակի ձեւավորման  ակունքներում եղած մարդ եմ, չեմ պատկերացնում՝ ո՞նց պետք է բանակի կառույցից դուրս եղած մարդը հրամաններ իջեցնի բանակային կառույցներին ու այդ հրամանները կատարվեն: Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա կորպուսի հրամանատարն ինչո՞վ էր զբաղված, ո՞նց կարող է: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ասի՝ գնացի ասեցի՝ տարեք էս կողմ , այս հրետանին հանեն, ուղղությունը վերցրեք, կրակեք: Կներեք, այստեղ ոնց որ թե ըստ Վիտալի Բալասանյանի, մենք բանակ չենք ունեցել: Նախկին զինվորականը չի կարող գործող զինվորականի պարտականությունները կատարել, նա կարող է իր խորհուրդներով աջակցել: Էն, ինչ նկարագրում էր Վիտալի Բալասանյանը՝ գնացի, հրետանին հրամայեցի հանեն, տանեն, կրակեն՝ նման բան չի կարա լինի: Դրանից հետո թե Վիտալի Բալասանյանը ինչեր է ասում՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում: