Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի եւ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտոտում կայացել է «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով, որին ներկա էին մի շարք գիտնականներ, մտավորականներ եւ ուսանողներ։
«Պատմության դասավանդման անհրաժեշտության հարցի շուրջ կամ ինչո՞ւ դասավանդել պատմություն» թեման զեկուցեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։ «Պատմության իմացությունը նպաստում է աշխարհայացքի կամ սեթական տեսակետի ձեւավորմանը»։ Պատմաբանը մատնանշեց, որ բազում այլ հարցերի կողքին, այս առարկայի դասավանդումը լուծում է ռազմահայրենասիրական եւ քաղաքացիական դաստիարակության տալու խնդիրը։
Գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաեւ «ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են այս տարվա մարտի 2-ին նույն թեմայով կայացած գիտաժողովում հնչած գիտական մտքերը, մասնագիտական զեկույցներն ու դիտարկումները։
«Գիրքը ծոցը դնելու գիրք է, որ պահես մոտդ եւ ուսումնասիրես։ Այն անհրաժեշտություն է մեր օրերի համար» ,-նշեց Խաչատուր Ստեփանյանը։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի գնահատմամբ՝ գիրքը կարող է ուղեցույց հանդիսանալ ոչ միայն գիտնականների, այլեւ բոլոր քաղաքական գործիչների համար, որպեսզի վերջնականապես մի ճշմարտություն բանաձեւենք՝ հասարակությանը համախմբելու համար հարկավոր է, որ ազգային գաղափարախոսությունը ձեւ ու բովանդակություն ունենա։
«Իսկապես լուրջ հասարակական-քաղաքական միտք գոյություն ուներ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կեսին՝ Աբովյանից սկսած, մինչեւ լուսավորիչները, նույնիսկ հեղափոխականները։ Կարեւոր հանգամանքը, որը նկատի էին ունենում ազգի վերզարթոնքի, հայոց մեծ երազանքի իրականացման համար, դա՝ ժողովրդին կրթելն ու լուսավորելն էր»։ Այս մասին ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը։ «Գիտակցությունը հաջորդեց սորան, Ազգի վիճակը ծանրացավ սրտիս» ,-մեջբերելով Նալբանդյանի այս տողերը՝ Շահբազյանը հավելեց, որ միայն լուսավորյալ ժողովուրդն է, որ ինքնության գիտակցություն ունի, ազգային իդեալի գիտակցություն եւ ազգային տեսլական։ Գիտակցությունն է բերում ազգի վիճակի մասին պատկերացում եւ մտահոգություն։ Իսկ այսօր մեզ մոտ պակասում է ե՛ւ մտահոգությունը, ե՛ւ գիտակցությունը։
«Մեր մարզիկը, արվեստագետը, գիտնականը առաջնորդվում է համաշխարհային չափորոշիչներով։ Կա վտանգ, որ եթե գնանք ինքնամեկուսացման, ապա Հայաստանը կվերածվի գավառի։ Մենք մեծ հետընթաց ունեցանք, գլորվեցինք դեպի գավառ։ Ես հավատացած եմ, որ մեր վաղվա վերածնունդը պայմանավորված է կրթությամբ ու գիտությամբ» ,-ասաց Շահբազյանը։