կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 16:25
Տարածաշրջան

Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել են 8 հազար տարվա վաղեմության ժայռապատկերներ

Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել են 8 հազար տարվա վաղեմության ժայռապատկերներ

Թուրքիայում հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են եղջերուի հին քարանձավային պատկերներ, որոնք բնորոշ են աշխարհի այլ շրջանների: Հանուն երկրի այս եզակի գտածոյի պահպանման՝ իշխանություններն ու հնգետները որոշել են գաղտնի պահել պատկերների ճշգրիտ տեղը:

Ըստ Hurriyet Daily News-ի՝ ժայռապատկերները մոտ 8000 տարեկան են: Այնուամենայնիվ, փորձագետները չեն շտապում մանրամասներ բացահայտել: Նշվում է, որ ժայռապատկերները հայտնաբերվել են Էրզրում նահանգի Թորթում շրջանում։

«Այն վայրը, որտեղ մենք գտել ենք այդ նկարները, գանձ որոնողների համար դեռ անհայտ են։ Այնպես որ՝ մենք այս տեղն առայժմ գաղտնի կպահենք լայն հասարակությունից»,- այսպես է բացատրել գաղտնի պահելու որոշումը Էրզրումի Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Յավուզ Գյունաշթին:

Նշենք, որ Թուրքիայում «հայերի ոսկիների հայտնաբերման» տենչանքով տարված գանձագողերը պարբերաբար ավերածություններ են կատարում։