|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում արդեն 8 տարի կատարվող հնագիտական պեղումները 2 օրից կավարտվեն. հայտնում է «Երկիր Մեդիա»-ն:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլը տևել է 2008-2012թթ., երկրորդը՝ 2012-2016: Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով` հայ-ֆրանսիական արշավախմբի համագործակցության արդյունքում հնագետները գիտական նոր բացահայտումներ են արել:
Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների ընթացքում առանձնակի ուշադրությամբ հետազոտվել են հետուրարտական ժամանակաշրջանի շերտերը: Աշխատանքները կենտրոնացված են եղել Խալդի աստծո տաճարում և հարակից հատվածներում: Մինչ այս համարվում էր, որ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այստեղ հայտնաբերված սյունազարդ դահլիճը եղել է տաճարի բաղկացուցիչ մասը, սակայն հետազոտություններն ապացուցում են, որ այն կառուցվել է հետուրարտական ժամանակաշրջանում:
8-ամյա պեղումների գլխավոր բացահայտումը Խալդի աստծո տաճարի արևմտյան մասում գտնվող խճահատակով փողոցն է, որն, ըստ հնագետների, Երևանի ամենահին փողոցն է: Փողոցն ունի 30 մետր երկարություն և շուրջ 2700 տարվա վաղեմություն:
Հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմի և Փարիզի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպն ասաց, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև մ.թ.ա 7-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած երկրաշարժի հետքեր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում