Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում խոսելով իշխանության այն տեսակետի մասին, որ ըննդիմության պահանջներն այս պահին անընդունելի են, նշեց․
«Սահմանադրության 105-րդ հոդվածը 4-րդ կետով ասում է, որ նույնիսկ քննարկումն այդ առումով ընդունելի չէ։ Հետևաբար, նման իրավիճակում նման բան թույլ չի տալիս անգամ ՀՀ Սահմանադրությունը։ Ինչ կապված է առաջարկություններին, պարետատունը դրանք ստանում է, բայց իմ տեղեկություններով՝ դրանց մի մասը տեղ է գտնում լուծումներ գտնելու հարցում»։
Հարցին, արդյոք իշխանության վարկանիշը չի ընկել այս օրերին, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ ոչ իշխանականի, ոչ էլ ընդդիմադիրի։ Այս պահին ուժերը մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության և ապրելու իրավունքից»։
Դիտարկմանը, որ այսօր, ԱԺ նիստի ժամանակ վարչապետի դիմաց նստած պատգամավորներից ոմանք դիմակը սխալ էին կրում՝ թողնելով քիթը բաց, Մակունցը պատասխանեց․ «Ինքս չեմ տեսել, բայց դրա հետ կապված կարծում եմ աշխատակազմը և նիստի ընթացակարգին հետևող մարմինը պետք է հետևեն, և ոչ ես՝ որպես պատգամավոր, իմ դաշտում չէ»։
Այն հարցին, թե ինչու իշխանականները հիմա հիշեցին Գագիկ Ծառուկյանի՝ 41 տարվա վաղեմության քրգործի մասին, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Կարծում եմ բնական է, որ պատգամավորները տեղյակ չեն եղել քրգործերի մասին և այդպես պետք է լինի ժողովրդավարական երկրում։ Ազգային Ժողովը քրեական գործերի մանրամասներից և ընթացիքց չի կարող տեղյակ լինել, եթե դրա համար հատուկ միջոցառում չի հրավիրել իր լիազորությունների շրջանակում»։
Մանրամասները՝ տեսանյութում․