կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 11:03
Տարածաշրջան

Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել

Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումները` Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։

Ըստ պեղումները գլխավորող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի՝ 2750 տարվա վաղեմության գերեզմանները բացահայտում են  թաղումն իրականացնելու չորս տարբեր ձևեր, որոնք կիրառվել են ուրարտական շրջանում։ Առաջինը դիակիզումից հետո, մոխիրը կճուճի մեջ դնելով, թաղելու ձևն է, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները, չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը։

«Սա ի ցույց է դնում բազմաստված կրոնական համակարգ դավանող հասարակության հանդուրժողական մթնոլորտում թաղումներն իրականացնելու մշակույթը»,- նշել է թուրք պրոֆեսորը։

Բնականաբար, այս ամենը ներկայացվում է որպես հայկական մշակույթի հետ առնչություն չունեցող Ուրարտուի պատմամշակութային ժառանգություն։ Նշվում է, որ Չավուշթեփե (Հայկաբերդ) բերդը կառուցվել է Ուրարտուի արքա Սարդուրի 2-րդի օրոք։

Հիշեցնենք, որ, ըստ ավանդության, Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի. հաղորդում է ermenihaber.am կայքը: