Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրերը եւ ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության քննարկումը նախաձեռնել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համատեղ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Սա 10 տարվա համագործակցության և բազմաթիվ ծրագրերի ներկա հանգրվանն է՝ նշեց «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Շաղիկ Մարուխյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Հրայր Մարուխյան» հիմնադրամը ստեղծվել է 2009 թ-ին, և որի առաքելությունն է ազգային և միջազագին երկխոսությունը, ինչպես նաև աջակցելը ՀՀ քաղաքացիներին քաղաքական կյանքում և հասարակությունում փոփոխություննեի հանդեպ դիրքորոշում ձևավորելու հարցում։ Նա նշեց, որ հիմա, ավելի քան երբևէ, Հայաստանը կարիք ունի կրթված, գաղափարական և ազգային աժեքներով առաջ շարժվող հասարակության։
«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևրորգյանն ասաց՝ իրենց հիմնադրամը արդեն 26 տարի օժանդակում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ո ւկայուն քաղհասարակության կայացմանը։
Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը խոսեց ԵԱՏՄ ստորագրած ազատ առեւտրի համաձայնագրերի մասին, աշխարհագրության, հիմնական դրույթների, տնտեսական ազդեցության։
Նա նշեց, որ իրենք վերլուծություն են կատարել, որը նպատակ ունի Հայաստանի գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում ավելի արդյունավետ դարձնել։
«6 տարի է անդամակցում եք ԵԱՏՄ-ին, և այս ընացքում շատ չնչին մասն ենք օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունների»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Նա նկատեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը դառնա 180 միլիոնանոց շուկայի մաս։ Սա կարևոր է, քանի որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերություններ ստեղծելիս՝ Հայաստանի փոքր շուկան շահագրգռություն չի առաջացնում, բայց այս մեծ շուկան ազդում է ՀՀ տնտեսական կապերի վրա․ Հայաստանն, օրինակ ԵԱՏՄ անդամներից միակն է, որն ունի GSP+ համակարգ։
Այս պահին 40 երկիր շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության։
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ ասում ենք՝ 180 միլիոնանոց շուկա, բայց դրա ներսում հավաքական կարգավորումներ են, և եթե մրցակցության մեջ մտնենք առանց պատրաստ լինելու՝ վտանգավոր կարող է լինել մեր տնտեսության համար։ Մանավանդ հիմա, որ սահմանները բացելու քննարկումներ են գնում։
«ԵԱՏՄ-ն տնտեսական միասնական տարածք է և գործող կենդանի օրգանիզմ, որպես միջազգային սուբյկտ, տնտեսական ինտեգրացիոն միավորում զարգացան գործընթացներում է գտնվում, փորձում է ընդլայնվել և կապեր հաստատել տարածաշրջանի երկրների հետ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ այս պահին Իսրայելը, Եգիպտոսը և Հնդկաստանն են, որոնց հետ բանակցում է ԵԱՏՄ-ն, և բանակցությունների տարբեր փուլերում են։ Հայաստանի տեսանկյունից հետաքրքրական է Եգիպտոսի և Հնդկաստանի հետ կապերի խորացումը։
Համաձայնագրի կնքման համար, Թադևոս Ավետիսյանի խոսքով, հեռանկարային երկրներ են Կորեայի Հանրապետությունը, Ինդոնեզիան, Հարավարևելյան Ասիայի երկրները, որոնք ևս հետաքրքրական են Հայաստանի համար։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց՝ երբ խոսում ենք ազատ առևտրի համաձայնագրերի մասին՝ հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակներում, ԵԱՏՄ-ի արձանագրված մեխանիզմներին պետք է անդրադարձ կատարենք և փորձենք դրանից ելնելով երրորդ երկրների հետ առևտրիտնտեսական ու քաղաքական շահերը վերուծել։
Մանրամասն՝ տեսանյութում․