|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացնող Վահե Հովհաննիսյանը ցանկանում է Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրում տեսնել մեկ գաղափար՝ ՀՀ-ի և Արցախի խորը ինտեգրացիա, ընդ որում՝ շատ կիրառական: Այս մասին նա ասաց Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում:
«Ինտեգրացիան շատ բարդ գիտություն է, որը ենթադրում է նպատակներ, ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, պատասխանատուներ: Եթե մենք այս փաստաթղթի մեջ տեսնելու ենք այդ խորը ինտեգրացիան, դա ողջունելի է: Իսկ եթե այս փաստաղթղթի մեջ տեսնում ենք ուղղակի փաստաթուղթ, որը կստորագրենք, ծափ կտանք, հետո կգնանք նշելու և կմոռանանք, ապա, բացի սրացումից, ոչինչ չի տալու: Եկեք մեզ չխաբենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է հետո ենթադրելու այս փաստաթուղթը: Եկեք, իրար աչքերի մեջ պարզ նայելով, ասենք՝ կա՞, արդյոք, այսօր ՀՀ-ի և Արցախի խորը ինտեգրացիա, կարծում եմ՝ ոչ, այն ինտեգրացիայի մակարդակը, որը կա, շատ քիչ է: Կա հսկայական աշխատանքի խնդիր՝ երկու պետությունների անոթային համակարգը պետք է կապել իրար, և այս դեպքում որևէ տեղ իշխանության փոփոխության դեպքում հարցեր չեն ծագի: Փաստաթղթերում մենք կարող ենք ֆիքսել միասնական նպատակներ, խնդիրներ, բայց դրանք էլ կարող են փոխվել որոշակի կոնյունկտուրայի պայմաններում: Իսկ եթե ռեալ հողի վրա ինտեգրացիա լինի, երկու պետությունների անոթային համակարգը կապված լինի, այդպես պիտի հարցը լուծվի: Մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք պատերազմի, բայց մենք պրոգրեսիվ խաղաղության պատրա՞ստ ենք»,- նշեց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: