Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հանրային հեռուստատեսության եթերում և իշխանամերձ լրատվամիջոցներում տևական ժամանակ է տարվում է հակառուսական գիծը, ամենավատ բառապաշարով քննադատում են ռուս քաղաքական գործիչներին․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ հստակ քաղաքականություն է տարվում ու այս ամենը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
«Այս ամենի համար պատասխան է տալու ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչը, այլ անդրադառնալու է մեր ժողովրդին»,- շեշտում է Գառնիկ Դանիելյանն ու ասում՝ պետության քթերից է գալու։
Այն ծափերն ու ոգեւորությունը, որ մեր հասարակության մի մասի մեջ առաջացել էր Եվրախորհրդարանում Փաշինյանի հնչեցրած ելույթից, ընդամենը ծիծաղ է առաջացնում, ասաց Դանիելյանը շեշտելով, որ չի կարող այդ ծափերն ապահովել մեր անվտանգությունը։
«Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ և մի շաբաթ, մի ամիս հետո կարող ենք նորից մտնել պատերազմի մեջ, ինչքան էլ փորձում են մեր գլխի տակ փափուկ բարձ դնել»,-ահազանգեց պատգամավորն ու ասաց՝ դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու պարագայում չկա մի պետություն, որ մեզ կկարողանա աջակցություն ցուցաբերել։