կարևոր
3997 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 14:26
Հասարակություն

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Պարզեցված», որը զգալիորեն հեշտացնում և արագացնում է վարկային միջոցների տրամադրման գործընթացը։ «Պարզեցված» վարկը հնարավոր է ստանալ առանց բիզնեսի ֆինանսական վերլուծության անցկացման:

«Պարզեցված» վարկը նախատեսված է տարբեր բիզնես նպատակների, այդ թվում՝ շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ մինչև 120 ամիս ժամկետով:

«Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը: Յունիբանկն առաջարկում է բիզնեսի վարկավորում պարզեցված սխեմայով, որն ունի մի շարք առավելություններ՝ վարկային հայտի արագ դիտարկում, փաստաթղթերի նվազագույն փաթեթ և ավելի հարմար պայմաններ: Մեզ համար կարևոր է, որ մեր ծառայությունները լինեն հնարավորինս պարզ և արագ։ Հաճախորդը կարող է դիմել բանկի մասնաճյուղ և օպերատիվ ստանալ ֆինանսավորում շահավետ պայմաններով»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկի կողմից առաջարկվող հարմար պայմաններով վարկավորումը լրացուցիչ խթան կհանդիսանա ձեռներեցության զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ և մեծածախ առևտուրը և ծառայությունների մատուցումը, արտադրությունը, շինարարությունը և այլն: