Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրերը եւ ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության քննարկման ժամանակ տնտեսագետ, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ ասում ենք՝ 180 միլիոնանոց շուկա, բայց դրա ներսում հավաքական կարգավորումներ են, և եթե մրցակցության մեջ մտնենք առանց պատրաստ լինելու՝ վտանգավոր կարող է լինել մեր տնտեսության համար։ Մանավանդ հիմա, որ սահմանները բացելու քննարկումներ են գնում։
«ԵԱՏՄ-ն տնտեսական միասնական տարածք է և գործող կենդանի օրգանիզմ, որպես միջազգային սուբյկտ, տնտեսական ինտեգրացիոն միավորում, զարգացան գործընթացներում է գտնվում, փորձում է ընդլայնվել և կապեր հաստատել տարածաշրջանի երկրների հետ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ այս պահին Իսրայելը, Եգիպտոսը և Հնդկաստանն են, որոնց հետ բանակցում է ԵԱՏՄ-ն, և բանակցությունները տարբեր փուլերում են։ Հայաստանի տեսանկյունից հետաքրքրական է Եգիպտոսի և Հնդկաստանի հետ կապերի խորացումը։
Համաձայնագրի կնքման համար, Թադևոս Ավետիսյանի խոսքով, հեռանկարային երկրներ են Կորեայի Հանրապետությունը, Ինդոնեզիան, Հարավարևելյան Ասիայի երկրները, որոնք ևս հետաքրքրական են Հայաստանի համար։
Մանրամասն՝ տեսանյութում․