|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գյուղատնտեսության ոլորտի վրա մենք, կարող ենք ասել, խաչ ենք քաշել։ ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվում է 30 տոկոսը։ Գյուղնախարարություն չունենք, և համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը, ու դրանով արդեն ավելի մեծ խաչ է քաշում գյուղատնտեսության վրա։ Այս ամենը լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարության մարզային վարչության աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է։ Աշխատակիցները ակցիա են անում կառավարության շենքի մոտ։
«Մեզ երեկ չէ առաջին օրը գրություն է եկել, որ օպտիմալացվել ենք։ Հիմնավորումը՝ իբր մոնիտորինգ են արել, արդյունավետություն են գնահատել, դրա հիման վրա։ Թուրքամետ քաղաքականությունն է պատճառը, պարոն Վահան Քերոբյանը հենց սկզբում է ասել, որ թուրքական շուկա պետք է մտնենք»,- ասաց աշխատակիցը։