կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 18:11
Քաղաքական

ԵՏՄ մտնենք, դուրս գանք, հետո նորի՞ց մտնենք. Գարեգին Նուշիկյան

ԵՏՄ մտնենք, դուրս գանք, հետո նորի՞ց մտնենք. Գարեգին Նուշիկյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի` ԵՏՄ-ից դուրս գալու հավանականությանը` ընդգծելով, որ դա մեկ օրվա և ոտքի վրա որոշելու բան չէ:

Հիշեցնենք, որ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարան է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» հայտարարության նախագիծը:

«Մտածել միշտ էլ պետք է: Ոչ միայն դուրս գալու մասին է պետք մտածել, այլև ԵՏՄ-ում մնալու: Ոտքի վրա նման  որոշումներ չեն կայացնում: Մտնենք, դուրս գանք, հետո նորի՞ց մտնենք: Մոտ մեկ տարի է, որ աշխատում ենք, դեռ շուտ է դրա մասին մտածելը, խոսելը»,- ասաց Նուշիկյանը, ապա հավելեց.  «Ժամանակները չեն համընկնում, որ մենք դրա օգուտները զգանք և հասկանանք: Պրոբլեմներն ամբողջ աշխարհում են: Ռուսաստանում էլ, Ղազախստանում էլ, Բելաոռուսում էլ կան, բոլոր տեղերում էլ պրոբլեմներ կան, և ԵՏՄ-ի մեջ լինել-չլինելը այնքան էլ էական նշանակություն չունի, եթե վիճակը վատ է` վատ է»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել իր ստրատեգիական գործընկեր Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, Նուշիկյանը նշեց` ՌԴ-ն չի թաքցնում, որ Ադրբեջանն էլ է իր ստրատեգիական գործընկերը:

«Մեղադրել  պետք  չէ  ոչ մեկին: Եթե  բացասական  բաներ կան, առաջին հերթին մեր մեջ պետք է ման գանք, հետո նոր մտածենք ուրիշների մասին»,- եզրափակեց պատգամավորը: