կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 14:25
Տարածաշրջան

Սա՛ է Նիկոլին սատարող և սպասարկող հայատյաց տականքը

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է վերջին օրերին արցախահայության հասցեին հայատյաց և վիրավորական արտահայտություններ տարածող  ոմն Ռոման Բաղդասարյանի հայտարարություններին և վարքագծին՝ նշելով. 

«Վերջին օրերին բավական ակտիվացել են դավաճան Նիկոլի որոշ թիմակիցներ և սպասարկողներ, ովքեր լծվել են արցախահայության դեմ վարկաբեկիչ բնյույթի նյութերի և գրառումների հրապարակմամբ... Սրանց մեջ աչքի է ընկնում իրեն բլոգեր համարող, հայտնի ստախոս Ռոման-Ռոմաշկա Բաղդասարյան անուն-ազգանունով մեկը, ով չթաքցնելով իր ատելությունն արցախահայության նկատմամբ նաև մեղադրում է նրանց ադրբեջանական գերեզմանաքարերի 70 տոկոսը գողանալու և թուրքերի գերեզմանները պղծելու մեջ... Նիկոլին սպասարկող այս թուրք-տականքը շարունակում է հայությանը պառակտող իր ազգակործան գործունեությունը...

Ինչ-որ տկարամիտ հարցադրումներով հանդես եկող այս կենդանուն, ով շատ անհանգիստ է ազերիների գերեզմանաքարերի համար, հիշեցնեմ, որ 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքվում հայկական բոլոր գերեզմանատները քանդված և ոչնչացված են... Նույնն էլ տեղի է ունեցել Գանձակում և այլ հայաբնակ տարածքներում... Այս երկոտանի կենդանուն հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի տարի առաջ իր սիրելի ադրբեջանցիները ոչնչացրել էին Ջուղայի հայտնի հայկական միջնադարյան գերեզմանատունը՝ մի քանի հազար խաչքար դարձնելով շինաղբ... Իսկ վերջին արցախյան պատերազմից հետո պղծել և ոչնչացրել են հայերի բազմաթիվ գերեզմանատներ, որի մասին սույն թրքասեր ոչնչությունը ծպտուն չի հանում...

Արցախահայ գեներալներին ատող սույն անթասիբ ու անինքնասերին հիշեցնեմ, որ ամբողջ աշխարհն է ճանաչում Արցախում ծնված մարշալներ Բաղրամյանին, Բաբաջանյանին, տասնյակ գեներալների, ում սխրանքների և ռազմական գիտելիքների մասին գրված են դասագրքերում... Ռոման-Ռոմաշկա, դու՛ ավելի լավ է զբաղվի քո սիրած գործով՝ կանացի կերպարանափոխությամբ և այլասերված սեքս֊ֆոտոսեսիաներին մասնակցելով...»։


Նշված անձի վարքագծին անդրադարձել է նաև ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով նրա վարքագիծը բնութագրող լուսանկարներ և նշելով հետևյալը. 

«Ճանաչեք հերթական սրիկային։

Հայ ներկայացող անհայտ ծագումնաբանությամբ այլասերված բլոգեր ոմն Ռոման Բաղդասարով։ Այս տականքը աչքի է ընկնում հատկապես արցախցիների հանդեպ թշնամանք, բանակում խառնակություններ սերմանելով։ Պայքարում է հայկական ամեն ազգայինի հանդեպ և ստեր տարածելով՝ իրականացնում պրոադրբեջանական քարոզչություն»։
 
 
Հիշեցնենք նաև, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում արված լուսանկարում, ի թիվս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, հայտնի օլիգարխ Գուրգեն Արսենյանի, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, հայտնվել է նաև սույն այլասերված արարածը: Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ովքեր են փաշինյանական հայրենավաճառ խունտայի ներկայացուցիչները, և ինչպիսի վերաբերմունք ունեն նրանք Արցախի և արցախցիների հանդեպ:

Դե, Արայիկ Հարությունյանի՝ նշված այլասերվածի կողքին կանգնած և ինքնաբավ ժպիտով լուսանկարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա ևս ամբողջովին սերտաճած է Արցախի հրեշավոր վաճառքի մեջ հիմնարար կերպով կասկածվող փաշինյանական ռեժիմին ու դրա շուրջը հավաքված այլասերված շրջանակներին: Հակառակ դեպքում՝ թող Արայիկ Հարությունյանը բացատրի, թե ինչու է կեսգիշերին հայտնվել ՔՊ-ի շտաբում, ի՞նչ գործ ունի հայրենավաճառ ու այլասերված անձանց հետ և ինչո՞ւ է այդքան երջանիկ ժպտում...