Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սարհատ Պետրոսյանը գրում է․
«Ուղիղ տաս տարի առաջ, այս օրը, գիշերային անակնկալի արդյունքում Հայաստանի միացավ ԵԱՏՄ-ին՝ ԵՄ ասոցացման գործընթացը դադարեցնելով։ Այն ժամանակ շատ քիչ հանրային ընդվզում եղավ, նախագահականի դիմաց մի 500 հոգի անգամ չկար ու միայն մայթով սահմանափակվում էինք։
Դրանից հետո իմ նման երկրի արդիականացման (եվրոպականացման, իմա` ժողովրդավարացման) ջատագովներիս համար որոշակի առումով հուսահատության իրավիճակ կար: Հանրային բազմաթիվ խնդիրներ (օրինակ ընտրական գործընթացներն ու կրիմինալի-պետության սերտաճումը) դրանով էինք պայմանավորում։ Մենք ստեղծվելով մեր «զուգահեռ իրականությունը» սպասում էինք լավ օրերին։ Եկան շատ ավելի վատ օրեր, բայց դրա մասին չի, որ ուզում եմ գրել։
Ինձ ապշեցնում ու հիասթափեցնում է այսօրվա հետպատերազմյան վիճակում հանրային դաշտում հակառուսականության այս դոզան, որն ուղիղ հարվածը տակ է դնում մեր գոյաբանական կառուցակարգերը, որոնք ես չէի ընդունում։ Բայց չէ՞ որ ունենք այն, ինչ ունենք։
Կարծում եմ կարևոր է, որ յուրաքանչյուրս ու բոլորս միասին ինքնառեֆլեքսիա անելու ուժ գտնենք 2013-ի, 2018-ի, 2020-ի և 2023-ի հատույթներում ու ֆիքսենք, որ մենք մտածողության, արժեքային ու անվտանգային առումով պետք ա վերանայենք մեր մոտեցումները։ Ինձ համար ռուսական մշակույթն (իր մեծությամբ հանդերձ) ու մտածողությունը նույն չափ հեռու են ինչքան 2013-ին, հայերենի վերաբերյալ նույնչափ բծախնդիր եմ ինչպես 2010-ին Օտարալեզու դպրոցների շարժման ժամանակ, ու էլի բազմաթիվ դրվագներ։ Բայց այսօր մեր գոյության պայքարը դա Արցախը հայկական պահելու միջոցով ա ու ինչ անենք այդ ծիրում պիտի անենք։ Ուստի պետք է պատրաստ լինենք նախկին ինչ որ անընդունելի երևույթների ու այդ թվում անհատների ժամանակավորապես հանդուրժել՝ հանուն երկարատև նպատակների ու իղձերի։
Երեկվա հանրահավաքի (որի բազմաթիվ բաղադրիչներ ևս իմ համար անընդունելի էին) վերաբերյալ մանիպուլատիվ ու քամահրական վերաբերմունքը (եթե նորից այս համատեքստում նայենք) ես համարում եմ անհրաժեշտություն ու նույնիսկ ուշացած։ Պետք էր որ մենք ցույց տայինք, որ Հայաստանում (թեկուզ Դանիել Իոնեսյանի հաշված) 11 հազար հոգին պատրաստ են երկու ժամ կանգնած լսել ու սատարել Արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Դեռևս սա ենք կարողանում անել։ Եթե լինեն այլ «խողովակներ» ապա դրանց էլ պետք է միանալ ու սատարել։
Քանի դեռ չկա Արցախին պատշաճ սատարող հայաստանակենտրոն իշխանություն ապա մենք ինչքան կարող են զուգահեռաբար պետք է ամեն ինչ անենք, որ այս գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենանք...
Չգիտեմ...Այլ լուծում դեռևս չի մատնանշվում»։