|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զարմացած հայացքով նայել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայքարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե՝ պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում: Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ՝ վերջինիս տված հարցազրույցների և արմատական դիրքորոշման հետ կապված: Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: