Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատմության մեջ չգիտեմ դեպք, երբ ամբոխավարությամբ կաթողիկոս ընտրեն․ Հայ Առաքելակնա եկեղեցին այսօր միակ մնացած ազգային սյունն է․ հայ մարդը չի ասում ես քրիստոնյա եմ, ասում է՝ հայ քրիստոնյա եմ և այդ հայ քրիստոնյա հասկացությունն են ուզում ջնջել մեր մեջ»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով ՝ 2018 թվականից Մայր եկեղեցու դեմ սկսված արշավին, ինչն առավել ցայտուն է դարձել վերջին օրերի ընթացքում։
«Այն, ինչը չստացվեց 2018-ին, փորձում են հիմա անել»,-ասում է մեր զրուցակիցն ու նշում՝ այն, ինչն արվում է դրսի ուժերի պատվերով է․«Մեծ մասը դրսից են, եթե ներսից են՝ վստահ եմ վճարվում են դրսից»,- ասում է Աշոտ Հարությունյանը։
Հարցին, ըստ որի՝ 20-ից ավելի փաստաբաններ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիմնավորելով Եկեղեցու, Վեհափառի, հոգևոր սպասավորների դեմ ակնհայտ ոտնձգությունները, հնարավո՞ր է իրավական հետևանք ունենա այս իշխանություններ օրոք, մեր մյուս զրուցակիցը՝ Աշոտ Հունանյանն առարկեց․«Մի իշխանություն, որ միայն ավեր է թողնում մշակույթի, գիտության, կրթության, պաշտպանության ու ռազմական ոլորտներում, կասկածելի է, որ այս իշխանությունները կփորձեն օբյեկտիվ մոտեցում ցույց տալ։ Մեր միջի աղբն ու տականքը դուրս է գալիս ու փորձում է իշխել ու ավիրել»,-ասում է աշոտ Հունանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։