կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 17:13
Քաղաքական

Շուտով կգա այն օրը, երբ տականքը այլեւս ոտք չի դնի Եռաբլուր և չի պղծի տղերքի շիրիմները, որ շուտով կսկսենք աստիճանաբար ուղղել մեր մեջքը․

Շուտով կգա այն օրը, երբ տականքը այլեւս ոտք չի դնի Եռաբլուր և չի պղծի տղերքի շիրիմները, որ շուտով կսկսենք աստիճանաբար ուղղել մեր մեջքը․

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք մտքովս չէր անցնի, որ Բբանակի օրը ֆեյսբուքում շնորհավորելուց առաջ էսքան երկար կմտածեմ։ Ու էդպես էլ չես կողմնորոշվում՝ ինչ խոսքերով շնորհավորես, երբ հավերժ զինվոր, հավերժ սահմանապահ Աբգար ունես։

Իրոք, էդպես էլ չհասկացա՝ ինչ գրեմ։ Միայն՝ շնորհավոր։ Ու նաեւ ներքին վստահություն, որ շուտով կգա այն օրը, երբ տականքը այլեւս ոտք չի դնի Եռաբլուրում և չի պղծի տղերքի շիրիմները, որ շուտով կսկսենք աստիճանաբար ուղղել մեր մեջքը ու կրկին կհպարտանանք մեր բանակով, որի սրտին թիկունքից դավադրաբար խփեց տականք նիկոլն ու իր ավազակախումբը։

Շնորհավոր, Երկինք տեղափոխված տղերք։ Շնորհավոր, վիրավոր տղերք։ Շնորհավոր, կռված ու հրաշքով ողջ մնացած տղերք։ Շնորհավոր, ազգ, որ դեռ չի դադարում երազանքներ ունենալ։ Շնորհավոր»։