|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավարտվել է գերմանական զինված ուժերի (Բունդեսվերի) առաքելությունն Աֆղանստանում: Երեքշաբթի Մազարի-Շարիֆե ռազմական ճամբարում մնացած գերմանացի վերջին զինվորները չորս ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել են Գերմանիա. հաղորդում է Deutsche Welle-ն:
Երկիրը լքած զինվորների թվում էին KSK հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչներ, որոնք պաշտպանում էին ճամբարը և ապահովում զորքերի դուրսբերման անվտանգությունը:
Ըստ Բունդեսվերի՝ քսանամյա առաքելության ընթացքում 59 գերմանացի զինվոր է զոհվել:
Մինչև մայիս Աֆղանստանում էին 1100 գերմանացի զինվորներ: Գերմանիան ՆԱՏՕ-ի երկրների շարքում Աֆղանստանում ունեցել է երկրորդ ամենամեծ ռազմական կոնտինգենտը, որը զիջում էր միայն ԱՄՆ-ին:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հարձակումներից հետո Բունդեսվերի զինծառայողները գործուղվեցին Աֆղանստան: Նույն տարվա դեկտեմբերին Բունդեսթագը տրամադրեց առաջին մանդատը գերմանացի զինվորականներին՝ Հինդուքուշում ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելությանը մասնակցելու համար: