կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 14:35
Տարածաշրջան

ԱՄՆ զորքերը պետք է հեռանան Սիրիայից և Իրաքից, ինչպես հեռացել են Աֆղանստանից. Էրդողան

ԱՄՆ զորքերը պետք է հեռանան Սիրիայից և Իրաքից, ինչպես հեռացել են Աֆղանստանից. Էրդողան

Անկարան կցանկանար, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեին Սիրիայից և Իրաքից, ճիշտ այնպես, ինչպես լքել են Աֆղանստանը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Իհարկե, եթե ընտրության հնարավորություն ունենայի, կցանկանայի, որ նրանք հեռանային Սիրիայից և Իրաքից նույն կերպ, ինչպես հեռացել էին Աֆղանստանից»,- ասել է Թուրքիայի առաջնորդը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Որովհետև եթե մենք մտադիր ենք աշխարհում խաղաղություն հաստատել, ապա այս տարածաշրջաններում մնալու իմաստ չկա, մենք կարող ենք պարզապես տալ այս ժողովուրդներին և այդ վարչակազմերին իրենց որոշումները կայացնելու հնարավորություն»,- հավելել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահին հարցրել են, թե արդյո՞ք դա նշանակում է, որ այս դեպքում Թուրքիան մտադիր է Սիրիայում զբաղեցնել ԱՄՆ-ի տեղը: Նա պատասխանել է. «Թույլ տուր ասել բացարձակ հստակ ու պարզ․ մենք երբեք չենք մնալու այնտեղ, որտեղ մեզ չեն ցանկանում, մենք երբեք չենք լինի լինի այնտեղ, որտեղ ուրախ չեն մեր ներկայությանը»։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարող են համատեղ աշխատել Սիրիայում և Իրաքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: