|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծ Բրիտանիան Ուզբեկստանին անհատույց կտրամադրի Leyland DAF բեռնատարներ եւ Land Rover ավտոմեքենաների պահեստամասեր Աֆղանստանից ուզբեկական տարածքով բրիտանական ռազմական տեխնիկան եւ սարքավորումները դուրս բերելու համար. հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը խորհրդարանին ուղղված գրավոր հայտարարության մեջ. տեղեկացնում է rosbalt-ը:
Մի քանի օր առաջ բրիտանական ԶԼՄ-ները գրել էին, որ տարանցումն ապահովելու համար Լոնդոնը պատրաստ է Տաշքենդին էժան գներով ռազմական սարքավորումներ նվիրել կամ վաճառել, սակայն գրավոր հայտարարության մեջ զենքի մասին խոսք չկա:
Նախարարը տեղեկացրել է, որ տարանցման մասին պայմանագիրը Ուզբեկստանի խորհրդարանն արդեն վավերացրել է: Այն ուժի մեջ կմտնի Բրիտանիայում համապատասխան գործընթացներն ավարտելուց հետո: