|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում ռազմական գործողություններն ավարտել 2014 թվականին. «ՆԱՏՕ-Ղրղզստան» համաժողովում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:
Սակայն, ըստ նրա, ռազմական գործողության ավարտը դեռ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի զինծառայողները հեռանալու են տարածաշրջանից: Նրանց մի մասը կմնա, որպեսզի օգնի աֆղանական անվտանգության ուժերին:
«Մենք մտադիր չենք դրանից հետո անվտանգության վակուում թողնել, քանի որ Աֆղանստանի նկատմամբ երկարաժամկետ պարտավորություններ ունենք»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` հայտարարել է Ապպատուրայը: