կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-27 13:30
Հասարակություն

Նիկոլականները «պարզել» են ոռոգման ջրի բացակայության մեղավորին

Նիկոլականները «պարզել» են ոռոգման ջրի բացակայության մեղավորին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. 
 
«Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ոռոգման ջրի պակասի պատճառով Արմավիրի մարզի 15 գյուղերի բնակիչների բողոքի ակցիայի նյութերով...
 
Նույն օրը երեկոյան, խանութներից մեկի մոտ, միամտաբար ականատես եղա երկու նիկոլապաշտ կանանց զրույցին, ովքեր խորաթափանց հայացքներով և շատ լուրջ դեմքով քննարկում էին այդ թեման...
 
Միմյանց ընդհատելով սրանք ապացուցում էին, որ այդ ամենի մեղավոը, այո՛, այո՛, ճիշտ եք, ըստ նիկոլապաշտների՝ Քոչարյանն է, ով, ըստ կանանցից մեկի, զանգել է Իլհամ Ալիևին ու ասել է «ջուրը կտրե գեղացոնց գլխից»...
 
Մյուս նիկոլապաշտուհին այդ վարկածը լսելով աչքերը կլորացնելով բացականչեց. «Քա չէ, ախչի՛... Ալիևը ի՛նչ գործ ունի մեր ջրերի հետ... Ըդպես չի եղել... Նիկոլենցս միջից մարդ կար ըդիգ շատ տոշնի պատմել է... Ըսեմ՝ Ալիևը զանգել է էդ Քոչոյին ու սիգ ծագել է ջրի տռուբեկը»...
 
Մի 3 րոպե «բանավիճելուց» և «հավաստի» տվյալներ մեջբերելուց հետո այս երկուսը եկան ընդհանուր եզրակացության, որ ճիշտը «միքսն» է՝ և՛ զանգել է, և՛ ծագել է...
 
Այսպիսի ուրախ նոտայի վրա էլ ավարտվեց սույն թյուրիմացությունների «բանավեճը», ովքեր իրենց մարտնչող տգիտությամբ, զոռբայությամբ և հիմարությամբ պատրաստ են կործանել մեր երկիրը, միայն թե ինշխանության գլխին տեսնեն մեկին, ում մեջ իրենք իրենց են տեսնում...»: