|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։ Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ «Հայջրմուղկոյուղու» կողմից իրենց վրա դրված է կոնկրետ թիվ, թե որ համայնքից որքան գումար պետք է հավաքեն։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուրաստան գյուղը, օրինակ, պարտավոր է վճարել 300 հազար դրամ, Ազատավան գյուղը՝ 500 հազար, իսկ Բաղրամյան գյուղը՝ 400 հազար դրամ։ Եթե այս հրահանգները չկատարվեն՝ «ջրի մարդկանց» սպառնում է աշխատանքից ազատում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: