կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 17:23
Հասարակություն

Սահմանամերձ Խաչիկի ոռոգման ջրի խնդիրը կլուծվի ջրամբարների միջոցով. Դավիթ Լոքյան

Սահմանամերձ Խաչիկի ոռոգման ջրի խնդիրը կլուծվի ջրամբարների միջոցով. Դավիթ Լոքյան

Խաչիկ և Ելփի գյուղերում ոռոգման ջրի խնդիր կա, և գյուղացիները մտահոգ են, թե երբ է լուծվելու խնդիրը, արդյո՞ք կա հստակ ժամանակացույց՝ երբ Խաչիկը կունենա ոռոգման ջուր: ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նման հարց ուղղեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

Բագրատյանը նշեց, որ հանդիպել է խաչիկցիների հետ, և նրանք մտահոգված են կառավարության անտարբերությունից: «Վերջին նախարարը, պարո'ն Լոքյան, Դուք եք եղել, որ այցելել եք համայնք: Հիմա կուզեի տեղեկանալ՝ Խաչիկի ոռոգման ջրի խնդիրը ե՞րբ է լուծվելու»,- հարցրեց նա:

Նախարարը պատասխանեց, որ այս տարի երկու անգամ եղել է Խաչիկում և քննարկել հենց ոռոգման ջրի հարցը: «Գյուղացիները պետք է ներկայացրած լինեին, որ կառավարությունը փորձում է խնդրի լուծումը գտնել փոքր ջրամբարներ կառուցելու միջոցով: Լուծումը գտել ենք, և ես անձամբ եղել եմ ջրամբարի վայրում՝ Խաչիկ և Ելփի գյուղերի: Կառավարությունը նույնիսկ այս ամենադժվար պահին Խաչիկ գյուղն ապահովելու է ոռոգման ջրով. 100 մլն դրամի սահմանում պետք է 10 ջրամբար կառուցվի, և առաջինը հենց Խաչիկի ջրամբարի խնդիրը կլուծվի»,- ասաց Լոքյանը: