Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանն անդրադարձել է ոռոգման ջրի սակագնին: Ըստ պատգամավորի` գյուղատնտեսությունն այսօր կործանման առջեւ է կանգնած, եւ այն փրկելու փորձերից մեկը կլինի ոռոգման ջրի սակագնի նվազեցումը:
Բ.Սարգսյանը նաեւ նշել է, որ կառավարությունը մեկ շաբաթ առաջ հայտարարել է, թե իբր աջակցել գյուղացուն, եւ 2 տարի ջուրը չի թանկանալու, սակայն աջակցություն կլինի, երբ սակագինն իջեցվի: «Ջրի սակագինն իջեցնելու հնարավորություն կա՞, և արդյոք սակագնի իջեցում նախատեսվո՞ւմ է գյուղատնտեսության աջակցման ծրագրերում»,- հարցրել պատգամավորը:
Հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա հայտնել է, որ գործող սակագները սահմանվել են դեռևս 2007թ.: «Այսօր սակագների փոփոխության մասին խոսել, նշանակում է փոխել 2007թ. որոշման մեջ դրված ողջ տրամաբանությունը: Փոխել, նշանակում է այսօրվա 4 մլրդ 200 մլն դրամ դոտացիայի փոխարեն համակարգին ավելացնել ոռոգման համակարգին ուղղված դոտացիոն ծախսերը: Եկեք միասին վերանայենք հաստատված բյուջեն ու տեսնենք, ո՞ր ծախսերն ենք վերանայելու, որպեսզի ավելացնենք այդ դոտացիան: Կարծում եմ` դա սխալ ճանապարհ է»,- ասել է փոխվարչապետը:
Ա. Գեւորգյանը նաեւ նշել, որ կոնկրետ այս դեպքում պետք չէ գնալ ծառայությունների էժանացման ճանապարհով, հարկավոր է մտածել գյուղացիներին երկարաժամկետ ու էժան ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու մասին, որ նրանք կարողանան հոգալ իրենց ընթացիկ ծախսերը:
Պատգամավոր Բ. Սարգսյանը, հակադարձելով փոխվարչապետին, նշել է, որ իր տեղեկություններով` ջրի ներկայիս սակագինը գործում է ոչ թե 2007-ից, այլեւ 2008թ.-ից կամ 2009թ.-ից, եւ ինքն այն ժամանակ էլ ասել է այն, ինչ այսօր է ասում:
Սակայն փոխվարչապետը մեկ անգամ եւս հաստատել է իր ասածը եւ հայտնել, որ դա 5 տարվա ռազմավարություն է: