կարևոր
3652 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 16:06
Քաղաքական

Մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը․ Գառնիկ Դանիելյան

Մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը․ Գառնիկ Դանիելյան

Սիրելի հայրենակիցներ, հանգստյան օրերին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք Տավուշի մարզ։

Եղանք Այգեձոր, Չինարի համայնքներում, զրուցեցինք քաղաքացիների հետ՝ նրանց մտահոգող հարցերի շուրջ։

Բնակիչները վերջին հանդիպումների ժամանակ դիմել էին մեզ՝ հայտնելով, որ համայնքում առկա է ջրամատակարարման խնդիր, ինչի արդյունքում` Չինարիում, ինչպես նաև՝ Այգեձորում, տնամերձ հողակտորներ մնացել են առանց ոռոգման։

Մեր գործընկեր, «‎Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը այս հարցով դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը։

Խողովակաշարի սկզբնամասում կառուցվում է մարիչ հոր՝ խողովակների անխափան շահագործման համար։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ