կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 22:53
Տնտեսական

Կավելանա Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողման չափաքանակը

Կավելանա Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողման չափաքանակը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին հավանություն տալու մասին հարցը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Օրենքով  ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների:

Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 270 մլն մ3, ինչը ունի համապատասխան հիմնավորումներ:

 Ակնկալվող արդյունքները` հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,  ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում: