Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է ս/թ մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ:
Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.
- 31-րդ դիտակետից՝ 6.0 խմ/վրկ ելքով,
- Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով:
Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
Միաժամանակ ջուր է մատակարարվել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող լոկալ խորքային և հորիզոնական պոմպերով:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար հա պտղատու այգիներ»:
Նշենք, որ երեկ մեր թղթակիցը զրուցել էր մի շարք գյուղապետերի հետ, ովքեր վստահեցրել էին, որ ոռոգման ջուր չկա: