Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության տակ վերցնելով մեր սահմանները՝ մենք կարողացանք ոչնչացնել դավադրությունը մեր երկրի դեմ: Փառք Աստծո, որ թույլ չտվեցինք սցենարներ, որոնք պարտադրվել են այս հնագույն տարածաշրջանին. թուրքական Հաթայ նահանգում մարզադաշտի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նրանք, ովքեր դեմ են մեր ռազմական գործողություններին, թքած ունեն ձեր կյանքի ու բարեկեցության վրա այնքանով, որքանով որ պաշտպանում են ահաբեկչական կազմակերպություններն ու վարչակարգերը: Նույնը տեղի ունեցավ Լիբիայի ու Ղարաբաղի հակամարտություններում: Սակայն այս իրավիճակներում մենք երբեք չենք հապաղել այն բանի դեմ, ինչը պահանջում էր մեր երկրի և մեր ազգի իրավունքներն ու շահերը: Վերջերս մենք այցելեցինք Շուշի և նրա ազատագրման ուրախությունը կիսեցինք մեր եղբայրների հետ: Այժմ մենք պատրաստվում ենք նոր քայլերի՝ նույն մոտեցմամբ, այլ վայրերում: Եթե Թուրքիան ի վիճակի չլինի անվտանգության այդքան ամուր գոտի ստեղծել իր սահմաններից դուրս, ապա նրանք մեզ չեն տա ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ բարեկեցություն սեփական հողերում»,- նշել է Էրդողանը։