|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ մեկնել է Սաքարիա նահանգ, որտեղ այցելել է տանկերի թրթուրների արտադրության գործարան: Ըստ Էրդողանի՝ նախատեսվում է մինչև 2023 թ. թուրքական բանակը սպառազինել թուրքական արտադրության «Ալթայ» տանկերով։
Թուրք նախագահն անդրադարձել է նաև Անկարայի արտաքին քաղաքական գերակայություններին:
«Թուրքիան կշարունակի իր ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Արևելյան Միջերկրական ծովում»,- ասել է նա։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան, անկասկած, իրավամբ կվերցնի այն, ինչ իրավունքով իրենն է: «Մենք կշարունակենք հետազոտումը Արևելյան Միջերկրական ծովում, հատկապես՝ Կիպրոսի ափերի մոտ»,- ասել է նա: