կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 16:40
Առանց Կատեգորիա

Սահմանադրական դատարանում դավադրությունը փաստեց, որ վեթինգի նպատակը դատական համակարգը ռեպրեսիվ գործիք դարձնելն է

Սահմանադրական դատարանում դավադրությունը փաստեց, որ վեթինգի նպատակը դատական համակարգը ռեպրեսիվ գործիք դարձնելն է

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բոլորին էլ հայտնի է, որ ամենաչկոռումպցված դատական ատյանը՝ Սահամնադրական դատարանն է, նրա անդամներից ոչ մեկի վրա չեն կարող կոռուպցիոն որևէ կեղտ գտնել։ Մյուս դատարանների ազնիվ դատավորներին չնեղացնելու համար, նշենք, որ Սահմանդրականաի դատարանի անդամները կոռումպացված չեն ոչ թե այն պատճառով որ լուսնից են իջել, կամ մաքրակրոն քրիտոնյա են, ոչ, ուղղակի Սահմանդրական դատարանում կոռուպցիայի հնարավորություն չկա, կամ խիստ չնչին է գայթակղվելու հնարավորությունը։ Իհարկե, նաև եթե մյուս դատարանների դատավորները տարբեր խառնվածք ունեն, ոմանք դատավոր են դարձել դատավորի կոչումը գնահատելով, ոմանք էլ գուցե կոռուպցիայի հեռանկարն են ունեցել, ապա Սահմանադրական դատրանի դատավոր դառնալու հայտ ներկայացրած անձը նախապես գիտի որ այնտեղ կոռուպցիային առնչվելու տեղ չկա, հետևաբար դատավորի կոչումն են գնահատում։
Ինչևէ, հարցն այլ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ՀԱԿ֊ի իրավաբան Վահե Գրիգորյանի կատարմամբ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ու նրանց աջակիցների դավադրությունը՝ Սահմանդրական դատարանի նախագահին և յոթ անդամներին դատավորի կարգավիճակից զրկելու ու Սահմանդրական դատարանի նախագահի պաշտոնը զավթելու դավադրությունը ևս մեկ անգամ, այս անգամ վերջնական է փաստում, որ դատավորների վիթինգի՝ զտման նպատակը բացարձակապես կոռուպցիայի դեմ պայքարը չի, որ կոռուպցիան նրանց ամենևին էլ չի հետքրքրում (հակառակը, տեղն եկած տեղը օգնում է, վկա դատավորներին ուղղված հեռախոսային կարգադրությունները, Իրավապահ համակարգում կոռումպացված անձանց պաշտոններում պահելն ու նշանակելը) որ վիթինգը միայն մի նպատակ ունի, որ Նիկոլ Փաշինյանը իր շահերին ծառայեցնելու ու ռեպրեսիվ հաստատություն դարձնելու համար իր ձեռքում կենտրոնացնի ամբողջ դատական համակարգը։
Այսպիսով, իշխանության կամ նրա աջակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերևաբերյալ որևէ քննարկում դատական իշխանության դեմ դավադրության կոնսպիրացիա է։ Այսուհետև, որևէ մեկի մասնակցությունը վիթինգի քննարկումներին կամ ինչ որ առաջրկություներով հանդես գալը արդեն մասնակցություն է դառնում կոնսպիացիային, որը քողարկում է Փաշինյանի կողմից դատական համակարգը իր ձեռքին ռեպերսիվ գործիք սարքելու ծրագիրը։
Անդրադառնալով վերը նշված այն հանգամանքին որ Սահմանդրականի դատավոր են դառնում այն անձինք ովքեր բարձր են գնահտում դատավորի կոչումը։ Բայց այժմ եղավ բացառություն, Սահմանդրական դատրանի դատավոր ընտրվեց մի անձ՝ Վահե Գրգորյանը, որի համար ոչ թե դատավորի կոչումն է առաջնային, այլ ռեպրեսիվ ապարատի մաս դառնալը»։