|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լիբիայի արևելքը վերահսկող) Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարի` մայրաքաղաք Տրիպոլին գրավելու փորձերի ընթացքում խփվել է Ազգային համաձայնության կառավարությանը պատկանող անօդաչու, որը, որպես աջակցություն, ուղարկվել էր Ֆայեզ Սարաջի ղեկավարած ուժերին Թուրքիայից:
Անօդաչուն խփվել է Տրիպոլիում գտնվող Միտիգա օդանավակայանում: Որոշ պաշտոնյաներ պնդում են, որ դա տեղի է ունեցել օդանավակայանի սահմաններից դուրս, սակայն ոչ մի հայտարարություն այդ թեմայով չի արվել. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ 42 տարի Լիբիան ղեկավարող Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկիրը երկու մասի է բաժանվել: Երկրի արևելքում իշխող մարշալ Հաթարն ունի ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի աջացությունը (նաև` Ռուսաստանի):