կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 11:12
Տարածաշրջան

Իրանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը համաձայն է վերացնել հանրապետության դեմ խոշոր պատժամիջոցները

Իրանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը համաձայն է վերացնել հանրապետության դեմ խոշոր պատժամիջոցները

Արևմտյան ներկայացուցիչները Վիեննայի բանակցություններում պայմանավորվել են չեղարկել Իրանի դեմ խոշոր պատժամիջոցները: Այս մասին հինգշաբթի հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա մեկնաբանել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ, - իրանցի նախագահի խոսքերն է մեջբերում «Ֆարս» գործակալությունը:- Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնեցին վերացնել հիմնական պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիական ապրանքների, տրանսպորտի և ապահովագրության, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ: Այժմ քննարկումները շարունակվում են որոշ չնչին կետերի շուրջ»:

Իրանի նախագահը նախորդ օրն ասել էր, որ Վիեննայում բանակցությունները կավարտվեն Իրանի հաղթանակով:

Մայիսի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) Միասնական հանձնաժողովի պատվիրակության հանդիպումը Գերծողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) իրագործման ամբողջական վերականգնման վերաբերյալ: Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին նշել է լավ առաջընթացի մասին վերջին երկու շաբաթվա բանակցություններից հետո: