Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտնել է Փաշինյան-Ալիև հերթական դավադիր պայմանավորվածության մասին, նշելով՝
«Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում»։ Հաղորդում է ԱՊԱ-ն։
«Ինչպես արդեն ասացի, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի։ Նրանք պայմանավորվել են այն չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա։ Եթե նրանք կառչեն ինչ-որ առանձնապես ոչ կարևոր տերմիններից, ապա դա ակնհայտորեն կնշանակի, որ նրանք ցանկանում են օգտագործել այս ժամանակը էլ ավելի զինվելու և նորից մեզ վրա հարձակվելու համար։ Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- Ալիևի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները: