Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.
«Հայաստանի գործող իշխանությունները նախորդներից ժառանգեցին ոչ միայն սուպերվարչապետական աթոռն ու համակարգը՝ ամբողջ «հմայքով» օգտագործելով այն սեփական կարիքների համար, այլև ժառանգեցին ընտրական մեքենայի 30 տարվա կառավարման վահանակը՝ ֆուլ փաթեթով: Ավելին, նրանք աննախադեպ վարպետությամբ կատարելագործեցին այդ համակարգերը՝ սեփական գոյության համար, հղկեցին այնքան հմտորեն, որ հայրենիքի փրկության ընտրությունները վերածեցին ռամիկի և քյոխվի ընտրության: Ավտորիտար համակարգի թիվ մեկ ցուցիչն այն է, երբ ընտրությամբ այլընտրանքի հաղթանակն անհնարին է: Այդպիսի ընտրությունները ավելի են խորացնում հասարակության բևեռացումը. տպավորություն է, որ 30 տարի ապրում ենք հեղափոխական իրադրությունում, իսկ դա հոգնեցուցիչ է»: