կարևոր
3331 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 18:10
Քաղաքական

Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել․ Ասպրամ Կրպեյան

120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկունպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և վարած դավադիր քաղաքականության հետևանքով հայտնվել են թշնամական գերության մեջ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայսատան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Արցախցիները կհարցնեն, թե ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել: Շատ պարզ՝ ստելով, պառակտելով հայ մարդուն՝ հայ մարդու թշնամին դարձնելով, 120 հազար ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությունը հանցավոր դիտարվորությամբ երրորդ երկրների քաղաքական նպատակահարմարության, քմահաճույքին ու շահարկմանը թողնելով»,-ասաց նա:

Պատգամավորը դիմելով արցախցիներին՝ ասելով, որ իրենք միայնակ չեն, նրանց թիկումնքում ողջ հայ ժողվուրդն է՝ Հայաստանում և Սփյուռքում․ «Այս պայքարն արդար է և այն բոլորինն է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Սիրելի՛ արցախցիներ, այս պայքարում հավերժական Հայաստանն է հաղթելու և, անտարակույս, ձեր առաջնորդությամբ»,- հայտարարեց Ասպրամ Կրպեյանը: