Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Նիկոլ Փաշինյանի մեջ պարկեշտության նշույլ լինի, կհամեմատի անցած տարվա ամանորյա իր ուղերձը եւ կասի՝ ներողություն, չկարողացա։ Երջանկությունից է խոսում։ Եթե այսպես գնա, 2021 թ․-ի մեր «երջանկությունը» լինելու է այն, որ փակվելու է դեպի Սյունիք ճանապարհը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նաչաջյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կազմաքանդ գործունեությանը։
«Դա կյանքի ճանապարհ է, տեսեք թե ի՜նչ է ավերում այդ մարդը, մինչեւ անգամ Նժդեհ է ավերում. Լեռնահայաստան, որ Նժդեհը փրկեց։ Սյունիքով մեր շնչառությունը փակվում է, վերանում է մեր երկիրը։ Մի օր էլ կասեն՝ ցավոտ բան է, կներեք, թուրքն արդեն Երեւանի մատույցներում է։ Հա, ի՞նչ անենք, թուրքն այդքան էլ վատը չի, եկեք վիլայեթ դառնանք»,- հավելեց նա։
Վերլուծելով Փաշինյանի ամանորյա ուղերձը՝ հոգեբանը նշեց՝ նա չունի պատասխանատվության, մեղքի եւ խղճի զգացում: «Իր ուղերձում խոստանում է, որ 2021թ․-ին մարդիկ երջանիկ կլինեն։ Ի՞նչ երջանկության մասին է խոսքը, երբ մեր երկիրը, Արցախն ավերվեց քո թեթեւ ձեռքով։ Կարդալով նրա վերջին հոդվածը՝ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մտել եմ ծուռ հայելիների թագավորություն։ Տրամաբանություն չկա, եւ ճշմատությունից հեռու են Նիկոլ Փաշինյանի բացատրությունները։ Մենք հիմարների երկիր չենք։ Սոսկալի ողբերգություն է, երբ նայում ես այն գյուղացիներին, այն երեխաներին, որոնք մեկ օրվա մեջ Նիկոլ Փաշինյանի պատճառով տնանկ դարձան, այրեցին իրենց օջախներ»,- ասաց Կարիեն Նալչաջյանը։
Մեր հասարակությունը, ըստ նրա, Փաշինյանի տված խայծը մինչ օրս կուլ է տալիս, ինչը մեծ գին է պահանջելու։ Ըստ հոգեբանի՝ մեր անտարբերության համար վարձահատույց եղանք Եռաբլուրով, հայրենիքի կորստով։ «Եթե այսպես շարունակվի 2020 թ.-ի արհավիրքը շատ փոքր կթվա»,- շեշտեց նա։
Նալչաջյանի խոսքով՝ Փաշինյանի դավադիր ծրագրերը, այս գործընթացները, որ կատարվեցին ու դեռ կատարվելու են մեր հայրենիքում, մեկ օրվա բան չեն։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվել ժողովրդի կրթական մակարդակը իջեցնելու, վերլուծական միտքը թուլացնելու ուղղությամբ, գումարած՝ հայոց լեզվի աղճատումը, ԼԳԲՏ տարրերի ներմուծումը եւ այլն։
«Որեւէ մեկը թող նախկինների անունը չտա։ Այսօր ազգի առողջ ուժերը պիտի միավորվեն՝ երկիրը ահասարսուռ վիճակից դուրս բերելու համար։ Մարդկանց մի շերտ կա, որին ավելի հարմար է ստի մեջ ապրելը։ Նրանք կլսեն Փաշինյանի Նոր տարվա ուղերձը, կասեն՝ ահա, սգում է բոլորի ցավը։ Մենք մոռանում ենք մեր որբացած երեխաներին։ 2021-ին որբացած երեխաները, այրիացած կանայք երջանի՞կ են ապրելու։ Ի՞նչ երջանկության մասին է խոսքը, երբ մենք դեռ այս դժբախտությունից չենք կարողանում դուրս գալ»,- ընդգծեց Նաչաջյանը՝ շեշտելով՝ սա իսկական դրածոների իշխանություն է։
Որպես հոգեբան՝ նա կոչ է անում չասել, թե Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի, քանի որ նա սթափ ուղեղով, նպատակադրված ծրագիր է իրականացնում։ Հոգեբանը շեշտեց՝ այդ հիվանդին օգնել հնարավոր չէ: «Նա իրենից գոհ է, այս ամբողջ փորձանքը բերել է մեր երկրի գլխին եւ մեղքի զգացում չունի։ Բացարձակապես։ Այս մարդկային տեսակը ցանկացած հասարակության մեջ մոտավորապես 3 տոկոս է լինում։ Այսպիսի մարդիկ ստախոսության վիրտուոզներ են»,- հավելեց նա։
Հիշելով 2018-ի իշխանափոխությունը՝ Նալչաջյանն ասաց, որ այդ չարաբաստիկ «հեղափոխության» ժամանակ բավականին կիրթ մարդիկ գնում էին նրա հետեւից, քանի որ աշխատում էր սորոսական քարոզչամեքենան։ «Մինչեւ հիմա էլ բավականին հաջող աշխատում է սորոսական քարոզչամեքենան՝ բա Նիկոլը չլինի, ո՞վ լինի, աթոռակռիվ է: Սրանք քարոզչական թեզեր են, մարդիկ խայծը կուլ են տալիս»,- նշեց հոգեբանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիանա Սարգսյան