|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում «Հայ փոքրամասնության միության» նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ թուրք գանձ որոնողների նոր թիրախը Բիթլիս նահանգի Մութքի շրջանի Քովանլը գյուղում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և հարակից հայկական գերեզմաններն են:
Ըստ Timeturk-ի՝ Դաղջըն ահազանգել է, որ եկեղեցու մոտ և գերեզմաններում 3 մետր խորությամբ հորատումներ են արվել: Նա տեղեկացրել է, որ Մուշում և Սասունում տեղի ունեցած միջադեպերից հետո միությունը դիմել էր դատախազություն, իսկ հիմա կանգնել են նույն խնդրի առաջ: Դաղջըն պատկան մարմիններին կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել նմանատիպ վանդալիզմը կասեցնելու համար:
«Պատմական վայրերը ավերելու և ոչնչացնելու փոխարեն պետք է դրանք վերանորոգենք և զբոսաշրջության կենտրոնի վերածենք»,-ասել է նա: